Երկրորդ ընթերցմամբ եւս կանաչ լույս են վառել նախագծի համար

Երկրորդ ընթերցմամբ եւս կանաչ լույս են վառել նախագծի համար

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ կրթության` մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագծին:
Օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկմանը մասնակցել են նաեւ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը եւ Կարեն Թռչունյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ խորհրդարանի կողմից ծրագրի հաստատումից հետո կառավարությունը կհաստատի նաեւ ծրագրի իրականացման գործողությունների պլանը՝ սահմանելով հստակ ժամկետային թիրախներ եւ ծախսային գնահատականներ:

Նկատենք, որ բուհերի միավորման հարցը դիտարկվում եւ քննարկվում է հենց այս՝ ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի շրջանակում, որին արագացված կարգով դրական եզրակացություններ ապահովելով, իշխանությունը կանաչ լույս է վառում այս ծրագրի իրականացման համար։