ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանի ներկայացուցիչն է ծրագրել Թրամփի սպանությունը

ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանի ներկայացուցիչն է ծրագրել Թրամփի սպանությունը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անանուն ներկայացուցիչը իբրև դավադրություն է նախապատրաստել` նպատակ ունենալով սպանել Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթանակ տանելուց հետո: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով AP գործակալությանը։

ԱՄՆ արդարադատության նախարարության համաձայն՝ անցած տարվա սեպտեմբերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այդ ներկայացուցիչը հանձնարարել է իր մարդուն հետևել Թրամփին և նախապատրաստել նրան վերացնելը։ Մանրամասները չեն բացահայտվում։
Ինքը՝ Թրամփը, ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը կարող էր մահափորձ ձեռնարկել իր դեմ, թեև սպառնալիքներն իրեն չեն անհանգստացնում։ Նա նաև պնդում է, որ ԱՄՆ զինվորականները հետևում են իրավիճակին:

Թեհրանը հերքել է Թրամփի դեմ դավադրության մասին պնդումները։

Նշենք, որ հուլիսին ԱՄՆ-ում ձերբակալվել էր պակիստանցի Ազիֆ Մերչանտը, որը մեղադրվում էր քաղաքական գործիչների պատվիրված սպանություններ նախապատրաստելու մեջ։ Լրատվամիջոցներն այս դեպքը կապում են Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա անվտանգությունն ուժեղացնելու հետ։

Նոյեմբերի 5-ին Թրամփը հաղթեց ընտրություններում՝ դառնալով 19-րդ դարից ի վեր առաջին քաղաքական գործիչը, որն ընդմիջումից հետո վերադարձավ Սպիտակ տուն։
Ընտրողների կոլեգիայի ֆորմալ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, արդյունքների հաստատումը՝ հունվարի 6-ին, իսկ երդմնակալությունը՝ հունվարի 20-ին։