Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի աշնանային ալիքին

Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի աշնանային ալիքին

Իրանի իշխանությունները պատրաստվում են կորոնավիրուսային համավարակի աշնանային բռնկման ալիքին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, 11-րդ գումարման պառլամենտի աշխատանքների մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ռոհանին ասել է, որ կորոնավիրուսային համավարակին հակազդելու համար կառավարությանը տրվել է հանձնարարականներ անհրաժեշտ հակազդիչ միջոցառումների ձեռնարկման համար։ Ռոհանին նաեւ հայտարարել է, որ կորոնավիրուսային իրադրությունը Իրանում գնում է դեպի կայունացում եւ իրենք կկարողանան տեղայնացնել եւ հաղթահարել համավարակին։