Արցախը Հայաստանին կապող ճանապարհը չի բացվել․ Արցախի ՆԳՆ-ն հերքում է

Արցախը Հայաստանին կապող ճանապարհը չի բացվել․  Արցախի ՆԳՆ-ն հերքում է

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի' հայրենակիցներ 

Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։  

2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր, Ադրբեջանը Շուշի քաղաքի մերձակայքում փակել է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։

Արդեն 111 օր է Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, դիմակայելով ճանապարհի փակ լինելու պատճառով առաջացած հումանիտար խնդիդրներին։
Ստեփանակերտ-Բերդաձոր-Կոռնիձոր-Գորիս ճանապարհով այս պահին հնարավոր է միայն  իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները` ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: 
Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է, քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի  պսևդո-բնապահպաններն ու զինվորականները։

Հորդորում ենք,  չտրվել կեղծ տեղեկություններին  և հետևել միայն պաշտոնական լրահոսին։