Ինչ նորություն կա 2-ամյա Տիգրանից

«Որոնողական աշխատանքները շարունակվում են»։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց Մարմարիկ գյուղի վարչական ղեկավար Արթուր Քարամյանը։
«Գետում փնտրում են, դեռ չեն գտել։ Անտառում ման են եկել, հիմա չգիտեմ»,-ավելացրեց վարչական ղեկավարը։
Ներքին գործերի նախարարությունից էլ որոնողական աշխատանքների վերաբերյալ փոխանցեցին․ «Ամեն վաղ առավոտ վերսկսվում են որոնողական աշխատանքները գետում, հարակից տարածքներում, ոստիկաններն էլ իրենց միջոցառումները չեն դադարեցնում, նույն ինտենսիվությամբ շարունակվում են որոնողական աշխատանքները»։
Նշենք, որ Տիգրան անունով 2-ամյա տղան Մարմարիկ գյուղում անհետացել է հանկարծակի և առեղծվածային հանգամանքներում՝ մայիսի 4-ին, ինչն առաջացրել է լայն հասարակական հետաքրքրություն և մտահոգություն։
Կարծիքներ