Պատերազմը տեղափոխում ենք դեպի Ռուսաստան. Զելենսկի

Պատերազմը տեղափոխում ենք դեպի Ռուսաստան. Զելենսկի

Արևմտյան դաշնակիցների կողմից ռազմական օգնության մատակարարումների հետաձգման պայմաններում Ուկրաինան կսկսի սեփական զենք արտադրել ընդհատակում:
Նման հայտարարություն է արել նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք կսկսենք զենք արտադրել ընդհատակում, որպեսզի ուկրաինացի զինվորները կարողանան պաշտպանվել նույնիսկ այն դեպքում, երբ մեր գործընկերների մատակարարումները ուշանում են», - ասել է նա:

Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան աստիճանաբար պատերազմը հետ է տեղափոխում Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ճնշում զգա և այդուհանդերձ սկսի խաղաղություն փնտրել»։

Նա կրկին դաշնակիցներից պահանջել է մեծացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները։ Միաժամանակ, Զելենսկին շնորհակալություն է հայտնել նրանց ստացած համակարգերի համար, սակայն նշել, որ խոստացված հակաօդային կայանքների մեծ մասը դեռ չի մատակարարվել։