Բյուջեում սո՞ւղ է

Բյուջեում սո՞ւղ է

Փաստաբան Ամրամ Մակինյանը համացանցում տարածել է մի փաստաթուղթ,  որը կոչվում է «Հայաստանի Զինված ուժեր Գլխավոր շտաբերի   ենթակա ստորաբաժանումների անձակազմի դրամական ապահովության, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, դրամական օգնությունների, փոխհատուցումների, նպաստների և ներհանրապետական ծառայողական գործողումների, հաշվարկների կատարումների կատարման, ֆինանսավորման ամենամսյա հայտ-հաշվարկների ներկայացման և վճարումների իրականացման ժամկետների սահմանման մասին»։
Այս մասին տեղեկացրել է փաստաբան  Ամրամ Մակինյանը մեկնաբանելով․ «դատարկ իշխանության դատարկ բյուջեի առաջին պտուղները»:

 Ըստ այդմ․

«Ղեկավարվելով Պաշտպանության մասին օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով՝ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի 27-դ հոդվածի 1-ին մասով՝ հրամայում եմ՝

2021 թ․հունվարի մեկից, անձնական դրամական ապահովության, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումներ, դրամական օգնությունների, փոխհատուցումների, նպաստների  և մյուս վճարումներն իրականացնել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ  զբաղեցնող անանց վարձատրության մասին» օրենքի 27-րդ հոդվածի  1-ին մասին համապատասխան՝ մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը»։