Որոնք են 21-րդ դարի 100 լավագույն գրքերը․ ցանկ

Որոնք են 21-րդ դարի 100 լավագույն գրքերը․ ցանկ

New York Times պարբերականը որոշել է ներկայացնել նոր հարյուրամյակի գրական լանդշաֆտը։ Վերջինս իրականացրել է հարցում ավելի քան 500 հեղինակավոր փորձագետների շրջանում եւ կազմել 21-րդ դարի 100 լավագույն գրքերի ցանկը։ Այն, ըստ էության, ժամանակակից գրականության ուղեցույցն է։ Իրենց տեսակետներն են արտահայտել ոչ միայն աշխարհում մեծ հեղինակություն ունեցող գրաքննադատները, այլ նաեւ գրողներ, ինչպիսիք են՝ Սթիվեն Քինգը, Սարա Ջեսիկա Պարկերը, Ջեյմս Պատերսոնը։ Մասնակիցներից յուրաքանչյուրին առաջարկվել է անվանել 10 լավագույն գրքերը, որոնք հրատարակվել են սկսած 2000 թվականից։ Առաջին տեղում իտալացի կին գրող Էլենա Ֆերանտեի «Իմ հիասքանչ ընկերուհին» վեպն է։ Այն հանդիսանում է հայտնի «Նեոապոլիտանյան քառյակի» առաջին մասը։ Վեպը նվաճել է ընթերցողների սրտերը իր խորության եւ հուզականության շնորհիվ։ 

Տասնյակում են՝ Իզաբել Վիլքերսոնի «Այլ արեւների ջերմությունը․ Ամերիկայի Մեծ գաղթի էպիկական պատմությունը», Հիլարի Մանթելի «Գայլերի սրահը», Էդվարդ Պոլկ Ջոնսի «Հայտնի աշխարհը», Ջոնաթան Ֆրանզենի «Փոփոխությունները», Ռոբերտո Բոլանյոյի «2666»-ը, Քոլսոն Վայթհեդի «Ստորգետնյա երկաթուղին», Վինֆրիդ Գեորդ Զեբալդի «Ասուստերլիցը», Կաձուո Իսիգուրոյի «Չթողնես ինձ երբեքը» եւ Մերիլին Ռոբինսոնի «Գալաադը»։ Ցանկը՝ ըստ մասնագետների, արտացոլում է ժամանակակից աշխարհի գրական ճաշակի արտացոլանքը եւ նաեւ մեր ժամանակների հայելին է, որտեղ ներկայացված են այն բոլոր խնդիրներն ու թեմաները, որոնք անհանգստացնում են մարդկությանը 21-րդ դարում։