Ինչպես են աշխատելու «Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատունն ու պոլիկլինիկան

Ինչպես են աշխատելու «Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատունն ու պոլիկլինիկան

Հարգելի հայրենակիցներ,
Ինչպես արդեն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` վաղվանից Հայաստանի ամենամեծ մահճակալին ֆոնդ ունեցող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ:

 Տեղեկացնում ենք, որ սա չի տարածվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայի և ծննդատան աշխատանքային բնականոն գործունեության վրա: Թե' ծննդատունը, թե' պոլիկլինիկան շարունակելու են իրենց աշխատանքները ողջ ծավալով:
Առողջություն բոլորին...

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյան