Պսեւդոհայրենասերների սինդրոմը կամ Փաշինյանի գաղտնի բանակը

Պատերազմից հետո մարդկանց մի խումբ է առաջացել, որին դժվար է որևէ անուն տալ, երևի թե կարող ենք անվանել պսևդոհայրենասերների կաստա։ Նրանք, թվում է, թե ողբում են 2020 թվականի պատերազմի ողբերգական ավարտը, մեր նահատակված հերոսներին, Արցախի կորուստն ու դատապարտում Ցեղասպանությունը։ Բայց նրանց այդ ողբն ու դատապարտումը երբեք հասցեական չի լինում, երբեք կոնկրետ մեղավորին կամ մեղավորներին չեն նշում։ Նրանց հիմնական մասը ողբում է այնպես, որ հանկարծ մեղավորի ուղղությամբ չգնա սլաքն իրենց ողբի մեջ։ Ավելին, նրանց ողբը ապաքաղաքական է, նրանք երբեք քաղաքականությանը չեն անդրադառնում՝ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում։
Բայց մեկ էլ հանկարծ պարզվում է, որ պսևդոհայրենասերների կամ պսևդոհումանիստների այս կաստան, անուղղակի տարածում է իշխող խմբակցության՝ ՔՊ-ի ուղերձները, գաղափարախոսությունը: Եվ եթե հանկարծ փորձես դրա մասին ակնարկել կամ էլ անհամաձայնությունդ հայտնել, քանի որ փաստարկները բացակայում են, դիսկուրսը կտեղափոխեն անձնական հարթակ։
Ինչպես ինձ հետ զրույցում մի անգամ ասաց այս վարչակարգի կողմից աշխատավարձ ու ամենամսյա պարգևավճար ստացողներից մեկը մտերիմը․«Դե աշխատավարձ պիտի ստանա, իսկ պարգևավճարից չզրկվելու համար պետք է ցուցադրական նման «հարձակումներ» գործի, որոնք ֆինանսապես պարգևավճարի տեսքով խրախուսվում են»։
Հենց այդ պարգևավճարներով էլ տանուլ տվեցինք 2020-ի պատերազմը ու հայոց պետականությունը։
Արդյոք պսևոդոհայրենասերների այդ խմբակը Փաշինյանից պակա՞ս է ատում հայերին ու ամեն հայկականը, թե Փաշինյանն ինչ-որ առումով , այնուամենայնիվ, ճիշտ էր, երբ ասում էր, որ ինքը չի միակ մեղավորը։ Միգուցե ոչ պակաս մեղքի բաժին ունեն նաև այս պսևդոները, որոնք մի խղճուկ պարգևավճարի համար վաճառքի են հանել սեփական արժանապատվությունն ու դեմքը։ Ժամանակը դրա պատասխանն էլ կտա, երևի թե․․․
Կարծիքներ