Բյուջեի մուտքերը փետրվարին շեշտակի նվազել են

Բյուջեի մուտքերը փետրվարին շեշտակի նվազել են

Վերջին շրջանում երկրի տնտեսության աճի, եկամուտների հավաքագրման մասին ճամարտակող իշխանությունները անցած տարեվերջին հայտարարեցին, որ աննախադեպ աճ ենք ունեցել եւ հարկային ահռելի մուտքեր։ Իհարկե, այդ մուտքերն իրենց աշխատանքով չի պայմանավորված, այլ աշխարհաքաղաքական իրադարձություններով եւ հատկապես՝ ռուս-ուկրաինական պատերազմով, բայց այնուամենայնիվ, թվերն իսկապես 2022-ի վերջին բավականին բարձր էին։ 

Այս տարվա հունվարին էլ ՀՀ Պետեկամուտների կոմիտեն բավականին բարձր մուտքեր է ունեցել՝ 166 միլիարդ, 263 միլիոն դրամի բյուջետային եկամուտ է հավաքագրվել։ Սակայն տարօրինակն այն է, որ փետրվարին այս թվերից շեշտակի անկում է արձանագրվել՝ ընդամենը 120 միլիարդ 736 միլիոն դրամի բյուջետային մուտք է ապահովվել, այսինքն՝ 45 միլիարդից ավելի անկում է գրանցվել։ Անգամ եթե հաշվի առնենք, որ փետրվարը հունվարից մի քանի օրով պակաս է, անկումը շոշափելի է եւ բացատրության չի տրվում։