Նարեկ Մալյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվեց
Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշում է, որ այսօր Մալաթիայի քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ Ն.Մալյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
«Շնորհավորում եմ մեր հանրության առողջ հատվածին նման փոքր, բայց հաճելի հաղթանակի կապակցությամբ»,֊նշել է պաշտպանը։
Կարծիքներ