Մերկելը հրաժարական կտա՞

Մերկելը հրաժարական կտա՞

Գերմանիայում դաշնային կանցլերի գրասենյակի ղեկավար Հելգե Բրաունը հայտարարել է, որ դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հրաժարական չի տա մինչեւ պաշտոնավարման ժամկետի ավարտը կապված դողի նոպաների հետ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Բրաունը ասել է, որ ներկայումս կանցլեր Մերկելը իրեն լավ է զգում եւ նրան առողջական վիճակին որեւէ բան չի սպառնում։Հետեւաբար նաեւ, մինչեւ 2021 թվականը նա կշարունակի պաշտոնավարել։ «Մենք այդ ժամկետը պետք է ավարտին հասցնենք»,- ասել է նա։

Ավելի վաղ Գերմանիայի նյարդաբանական ու կլինիկական նյարդաֆիզիոլագիայի կլինիկայի ղեկավար Ուվե Յանկեն հայտարարել է, որ Անգելա Մերկելը տառապում է օրթոստատիկ դողով, որը միայն կանգնած ժամանակ է դա լինում ու լիովին անվտանգ է։