Ի՞նչ են հայտարարագրել դատավորները 

Ի՞նչ են հայտարարագրել դատավորները 

Երեկվա կեսօրվա «լայվում» Նիկոլ Փաշինյանի հայտնի առաջարկը դատավորներին,  այսպես ասած, vetting- ենթարկելու մասին, բացի  դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանությունից ուներ գույքային վիճակի բաղադրիչ։ Հետևաբար, շատ հետաքրքիր է գոնե առանձնացված կետի մասնակի ուսումնասիրություն անել։ 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում դատավորների «համախմբված» ունեցվածքը։

Միանգամից նշենք, որ դատավորների հայտարագրած միջոցներն իրենց հայտնի բարձր աշխատավարձի պարագայում շատ ավել համեստ են, քան, օրինակ, ՊԵԿ պաշտոնյաներին։

Իհարկե, այստեղից հեռուն գնացող եզրակացություններ չպետք է անել՝ քանի որ որոշակի հասարակական անվստահություն կա նաև հայտարարագրերի ինստիտուտի նկատմամբ։

Ինչևէ թարմ հայտարարագրերից դատավորներից ամենահարուստը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին է, որը  հայտարարատու պաշտոնատար անձի 2018 թ․ գույքի, եկամուտների  և փոխակապակցված անձանց  տարեկան հայտարարագրում նշել է՝ 45 հազար դոլար և 35 միլիոնի դրամական միջոցներ։

Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ  Սերժիկ Ավետիսյանն օրինակ  2018-ի համար  հայտարարագրել է 5,800 հազար դրամ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը նույնպես հայտարարագրել է բավականի համեստ դրամական միջոցներ․ 5 միլիոն 800 հազար դրամ։ 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եմոյանն էլ հայտարարեգրել է 14 միլիոն դրամ, 28 000 դոլարի և 150 հազար ռուսական ռուբլու դրամական միջոցներ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանը հայտարարագրել է 12,5  միլիոն դրամ և 25 հազար ԱՄՆ  դոլար։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Արշալույս Սուքոյանն էլ  26 միլիոն դրամ է հայտարաագրել։ 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սամվել Օհանյանն էլ որևէ դրամական միջոց չի հայտարարագրել 2018 թվականի համար։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի 2018թ․ տարեկան հայտարարագիրն պատրաստ չէ։ 2017-ինով նա հայտարագրել է՝ 10 հազար դոլար։  Նույնը՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանինը։ 2017-ին նա հայտարարագրել է 17 հազար դոլարի, 5 հազար եվրոյի, 8 միլիոն դրամի դրամական միջոցներ։

Դատավորների համեստ դրամական հայտարարագրումներից տարբերվում են ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումնյանի՝ նախկին տարիներին արված դրամական հայտարագրումները։ Օրինակ՝ 180 հազար դոլար։