Տատյանա Վլասովան հեռացե՞լ է Արմեն Ջիգարխանյանից և նորից մեկնել ԱՄՆ

Տատյանա Վլասովան հեռացե՞լ է Արմեն Ջիգարխանյանից և նորից մեկնել ԱՄՆ

Ռուսական ԶԼՄ-ներից մեկը գրել է, որ վերջերս Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքում փոփոխություններ եղան: Նրա մոտ էր վերադարձել նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, ում հետ ապրել էր գրեթե հիսուն տարի: Նախկին ամուսինների վերամիավորումը հայտարարվեց «Առաջին ալիքի» եթերում: Այնուամենայնիվ, այս օրերին հայտնի դարձավ, որ Տատյանա Սերգեևնան կրկին մեկնել է ԱՄՆ: Հայտնի ամուսինները նորից վիճաբանե՞լ են:
Նշենք, որ երիտասարդ կնոջից՝ Վիտալինայից բաժանվելուց հետո Արմեն Բորիսովիչը ընդհատակ է անցել: Նա հազվադեպ է շփվում լրագրողների հետ՝ փորձելով ուշադրություն չգրավել: Միայն երբեմն հայ են հայտարարություններ են արվում դերասանի անմխիթար վիճակի մասին: Այս ամբողջ ընթացքում դերասանի կողքին էր նրա նախկին կինը՝ Տատյանա Վլասովան: «Տատյանա Սերգեևնան իսկապես Լաս Վեգաս է մեկնել »,-լուրը չի հերքել դերասանի որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը: «Նա չի կարող թողնել ամեն ինչ և մնալ Մոսկվայում: Փաստն այն է, որ նա ունի իր առանձնատունը Ամերիկայում ՝ իր սեփական պարտեզով: Մի ամբողջ ֆերմա, որը խնամք է պահանջում: Նա չի կարող հրաժարվել ամեն ինչից, և ընդմիշտ մնալ Ռուսաստանում»,-ասել է նրանց որդին:

Ըստ Ստեփանի, Տատյանա Սերգեևնան գերազանց հարաբերությունների մեջ է Արմեն Բորիսովիչի հետ: Այդ իսկ պատճառով նա չի նախատեսում հավերժ մնալ Ամերիկայում: Լուծելով այնտեղ եղած բոլոր հարցերը՝ նա նորից կվերադառնա հայտնի ամուսնու մոտ: Մինչ Վլասովը գտնվում է ԱՄՆ-ում, պրոֆեսիոնալ խնամողները հետևում են Արմեն Բորիսովիչին: «Կարծում եմ, որ երկու-երեք շաբաթից Տատյանա Սերգեևնան կգա Մոսկվա: Նրանք միասին են տոնելու Նոր տարին»,-ասել է Ստեփանը: