Խորհրդային շրջանի քարտեզները հստակ սահմանում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները․ Վալենտինա Մատվիենկո

Խորհրդային շրջանի քարտեզները հստակ սահմանում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները․ Վալենտինա Մատվիենկո

Խորհրդային ժամանակների քարտեզները հստակ ֆիքսում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները։ Այդ քարտեզների հիման վրա կարելի է ամենայն վստահությամբ բանակցություններ վարել, հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատիվենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանն առաջարկել է աջակցություն, հաշվի առնելով, որ խորհրդային քարտեզները պահպանվում են միայն մեզ մոտ՝ ՊՆ-ում։ Դրանք հստակ են, համաձայնեցված եւ ճշգրտությամբ ֆիքսում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։ Այդ քարտեզների հիման վրա կարելի է ամենայն վստահությամբ բանակցություններ վարել, եւ թե Հայաստանը, եւ թե Ադրբեջանը այս մոտեցմանը կողնակից են։ Փոխհասկացություն եւ համաձայնություն կա, սակայն գործընթացը չափազանց դանդաղ է առաջ ընթանում։ Այդ պատճառով էլ առկա է որոշակի լարվածություն»,- ասել է Մատվիենկոն։

Նշելով, որ օրերս լրացել է Ղարաբաղյան շրջանում կրակի դադարեցման եռակողմ հայտարարության մեջ տարին, Մատվիենկոն նաեւ ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ունեցան իմաստնություն ստորագրելու փաստաթուղթ՝ հանուն արյունահեղության դադարեցման եւ խաղաղ երկխոսության ծավալման։ Մատվիենկոն նշել է, որ ներկայումս ամենից կարեւոր հարցը սահմանների դելիմիտացիան է՝ այնպես, որ ոչ մեկի մոտ ցանկություն չլինի պատերազմական գործողությունները վերականգնելու։ Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանում հետաքրքրված են, որ Անդրկովկասում լինի կայունություն եւ խաղաղություն եւ մարդիկ ապրեն խաղաղ կյանքով։