Ճապոնիա են ուղարկել «Վեյք կղզու վրիժառուներին»

Միացյալ Նահանգները Ճապոնիայում գտնվող Իվակունիի ավիաբազա է տեղափոխել հինգերորդ սերնդի F-35B կործանիչների էսկադրիլյային, որն հայտնի է նաեւ՝ «Վեյք կղզու վրիժառուներ» անունով։ Այս մասին հայտնում է ամերիկյան ծովային հետեւակի կորպուսի Մամուլի ծառայությունը։ Ինքնաթիռները կլրացնեն ամերիկյան ռազմական ավիախումբը, որը ներկայումս գտնվում է Հոնսյու կղզում գտնվող այդ ավիաբազայում։ Այս տեղափոխությունը, ըստ ամերիկյան կողմի հայտարարության, հնարավորություն կտա Ծովային հետեւակի կորպուսին ապահովել օպերատիվ պատրաստականություն, ինչպես նախատեսված է Ամերիկա-Ճապոնական՝ անվտանգության եւ փոխգործակցության պայմանագրով։
Կարծիքներ