Բեգլարյանին հնարավոր է կալանավորեն

Բեգլարյանին հնարավոր է կալանավորեն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սերժ Սարգսյանի հետ կապված  քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին։

Բեգլարյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38֊179֊րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)։

Մենք տեղեկացանք, որ Բեգլարյանի նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն սա վերջնական խափանման միջոց չէ, և ՀՔԾ-ն ամեն պահի կարող է կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան, այս պահին ՀՔԾ-ում քննարկվում է այդ հարցը: Տեղեկացանք նաև, որ Բեգլարյանը հարցաքննվել է: