Հրդեհ է բռնկվել Հնդկաստանի Պատվաստանյութերի ինստիտուտում

Հրդեհ է բռնկվել Հնդկաստանի Պատվաստանյութերի ինստիտուտում

Հրդեհ է բռնկվել Հնդկաստանի Պունա քաղաքում գտնվող Պատվաստանյութերի ինստիտուտում, որտեղ արտադրվում է նաեւ կորոնավիրուսի դեմ նախատեսված պատվաստանյութը։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Կրակը բռնկվել է նոր արտադրական հարթակների կառուցման վայրում։ Այն գտնվում է արտադրական շենքերից բավականին հեռու։ Նշենք, որ ինստիտուտում ընդարձակում են շինությունները՝ կորոնավիրուսի դեմ նախատեսված պատվաստանյութերի արտադրությունը կազմակերպելու համար։ Նախնական տեղեկությունների համաձայն, հրդեհի վայրում կարող է գտնվել չորս մարդ։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջների հաշվարկները։