Մխիթարյանը ֆիզիկապես լավ վիճակում է․ «Ինտեր»-«Ռոմա» խաղին ընդառաջ

Մխիթարյանը ֆիզիկապես լավ վիճակում է․ «Ինտեր»-«Ռոմա» խաղին ընդառաջ

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Ա սերիայի հերթական տուրի շրջանակում կայանալիք «Ինտեր» - «Ռոմա» հանդիպումից առաջ հանդես է եկել նախախաղային մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին։

«Մխիթարյանն այս պահին ֆիզիկապես լավ վիճակում է գտնվում, իսկ Կլյուվերտի հետազոտության արդյունքները լավն են, սակայն նա դեռ ցավեր ունի, ուստի չի կարողա խաղալ «Ինտերի» դեմ խաղում»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում «Ռոմայի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկու ամիս բացակայելուց հետո անցած շաբաթ խաղադաշտ է վերադարձել, մասնակցել երկու հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

«Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը կայանալու է այսօր, Երևանի ժամանակով 23։45-ին։