Նոր ուժ պիտի ձևավորվի, արցախցիները ոտքի կանգնեն, որ ի՞նչ անեն, թնդանոթի միս դառնա՞ն. Գեղամյան

Նոր ուժ պիտի ձևավորվի, արցախցիները ոտքի կանգնեն, որ ի՞նչ անեն, թնդանոթի միս դառնա՞ն. Գեղամյան

Թուրքիան իր ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանում այն աստիճանի է մեծացնում,որ դա շուտով վերածվելու է բազայի։ Հայ ժողովուրդը, խիզախ ու անվախ արցախցիները ոտքի կանգնեն, որ ի՞նչ անեն, թնդանոթի միս դառնա՞ն։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի 1-3,5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

«Բա այս ուղղությամբ, այսպես ասած, Հայաստանի բարեկամ ԱՄՆ-ն ու արդեն իրականում բարեկամ Ֆրանսիան, ինչու մի ահազանգ չեն հնչեցնում, չէ որ Թուրքիան իրենց ռազմական դաշնակիցն է։ Ինչու չեն ասում՝ այնտեղ արդեն խաղաղություն է հաստատվել, ռուսական խաղապահ ուժերը գնացին ու կանխեցին գենոցիդը, գենոցիդի էր ենթարկվելու Արցախի բնակչությունը, չնայած արդեն իսկ ենթարկվեց, որովհետև մի մարդու կորուստն անգամ մեզ համար գենոցիդ է։ Բայց,այնուամենայնիվ, վերջնական բնաջնջումից փրկվեց, չէ՞։ Մինսկի խումբ եք էդքան ասում, բա մի հատ սանձեք Թուրքիային, ինչու չեն սանձում, ինչու են երկակի խաղ խաղում, ինչու են մեր ժողովրդին հույսով անում, որ էլի ոգևորվե՞ն։ Էս միամիտ ժողովուրդն էլ ոգևովորվում է ու ասում՝ ըհը, հլը տեսեք արևմուտքը ոնց է մեր թիկունքին կանգնած։ Խնդիրը շատ պարզ է, Ռուսաստանի սահմանների ամբողջ տրամագծով ստեղծել լարվածության ու անկայունության գոտի։ Այս համատեքստում, ցավոք, Հայաստանը Հարավային Կովկասում այն կետն է, որը ներսից ուզում են պայթեցնել։ Դա այլ պարագաներում իրենց չէր հաջողվի, բայց քանի որ իրենք ունեն Նիկոլ Փաշինյանի պես դաշնակից, որը իրենց կամակատարն է, ապա ցավոք ապագան ոչ մի լավ բան չի խոստանում, եթե մենք շարունակենք խորացնել այն քաղաքական բանավեճը, որը, ինչպես արդեն ասել եմ, կա Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորված երկու բևեռի միջև՝ իշխանական ու ընդդիմադիր։ Նոր ուժ պիտի ձևավորվի, այդ նոր ուժը պիտի համախմբի բոլորին։ Որևէ մեկը հանկարծ չպիտի փորձի բացառիկության դերակատարի պաշտոնը ստանձնել։ Այդ ուժը հենարան չպիտի փնտրի, այդ ուժի հենարանը պիտի լինի մտածող հայ ժողովուրդը։ Ժողովուրդն էլ պիտի հասկանա, որ այդ ուժի գործողությունները ինքնազոհ են ու հանուն պետականության փրկության են։ Այսօր ուրիշ խնդիր, կարծում եմ, մեր քաղաքական օրակարգում չկա»,- ասաց Գեղամյանը։