Նման դեպքերի կրկնության դեպքում՝ ավելի կոշտ արձագանքների կդիմենք

Նման դեպքերի կրկնության դեպքում՝ ավելի կոշտ արձագանքների կդիմենք

Օրերս ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողին դիմել էր «արա» կոչականով։ Նա հետագայում հերքեց՝ ասելով, որ պարզապես ասել է «ա», այլ ոչ «արա»։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը անդրադարձավ թեմային՝ քաղաքական ուժերին կոռեկտության կոչ անելով․ «ԱԺ առաջին նիստի օրն էր, կարծեմ, «Հայկական ժամանակ»-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանն էր ահազանգել այդ մասին՝ ԲՀԿ ղեկավարի կողմից արված որոշ արտահայտությունների վերաբերյալ, թե ինչպես էր դիմել։ Ես կուզեի կոչով հանդես գալ, որպեսզի առհասարակ բոլոր քաղաքական ուժերը կոռեկտություն ցուցաբերեն լրագրողների հետ աշխատանքում, որովհետև նման նախադեպեր նախկին իշխանությունների ժամանակ էլ են եղել, և արձագանքել ենք։ Լրագրողներն էլ, այնուամենայնիվ, փորձեն կոռեկտությունը պահպանել փոխադարձ հարգանքի միջավայրում, և նման դեպքերի կրկնվելու դեպքում, վստահ եմ, ավելի կոշտ արձագանքների կդիմենք»։