Ֆիլմ` սյունեցի կալանավորված համայնքապետերի մասին

Ֆիլմ` սյունեցի կալանավորված համայնքապետերի մասին

Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի իշխանությունների, որոնք համարձակվել են դեմ դուրս գալ գործող իշխանություններին, վերջիններիս հրահանգով կալանավորել են: Խոսքը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի և Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի մասին է, որոնք հանդես են գալիս Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կազմում:

Երկու օր է` նրանց կողմնակիցները Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք էին անցկացնում համայնքապետերի ազատության համար, սակայն ոստիկանությունը անհասկանալի պատճառներով այսօր արգելել է ստորագրահավաքն ու կոպիտ կերպով բերման ենթարկել ստորագրահավաքի կազմակերպիչներին:

Բացի ստորագրահավաքը, նրանք նաև ֆիլմ են պատրաստել Սյունիքի վերոնշյալ համայնքապետերի մասին` ներկայացնելով նրանց վաստակն ու կատարած աշխատանքները իրենց համայնքներում, ինչպես նաև պատերազմի ընթացքում:

Մանրամասն՝ տեսանյութում