Թրամփը վիրավորվել է երգիծական շոուից

Թրամփը վիրավորվել է երգիծական շոուից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այնպիսի երգիծական շոու ծրագրեր, ինչպիսիք են Saturday Night Live-ը, նման են այն գովազդին, որը ոչ մի օգուտ չի բերում։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով այդ շոուները ոչ տաղանդավոր գործեր են, ոչ էլ ծիծաղելի, այլ միայն կենտրոնանում են մեկ մարդու վրա։ Նշենք, որ ամերիկյան սատիրային շոուները հաճախ են թիրախավորում հենց Դոնալդ Թրամփին, ինչն էլ հավանաբար պատճառ է դարձել, որ նա վիրավորվի եւ այդ կերպ արտահայտվի։