Անդրանիկ Քոչարյանը տաքացել է, բռնվե՜ք․․․

Անդրանիկ Քոչարյանը տաքացել է, բռնվե՜ք․․․

Առաջին նախագահի կողմից առաջարկը․

Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

Ահա թե ինչ է պատասխանում Ազգային ժողովի՝ 2016 թ.-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․

«Եթե սառեցնելու ճանապարհով գնանք, գերլարված մթնոլորտի տրամաբանությամբ, պետք է մեր երկրում գործող բոլորը ծրագրերը սառեցնենք։ Առաջին նախագահի մտահոգությունները՝ պայմանավորված կորոնավիրուսով, կիսում եմ։ Ապրիլյանի սառեցումը ունի մեկ նպատակ, երբ որ առավոտյան Սերժ Սարգսյանը հաստատեց իր գալը, ոնց որ թե այս քայլով առաջին նախագահը գործարք է առաջարկում՝ սառեցնել ապրիլյանը, որպեսզի Սերժ Սարգսյանը ամսի 16-ին չկարողանա գալ ու մասնակցել մեր աշխատանքներին։ Բայց մենք չենք սառեցնելու, հակառակը՝ ավելի ենք տաքացել, որովհետև մոտենում ենք մեր աշխատանքի ավարտին»։

 Անդրանիկ Քոչարյանն ասում է․ «Մարդիկ կան, որոնք գրգռվում են այս հարցից, բաց մարդիկ էլ կան, որոնք սպասում են այս հարցի հանգուցալուծմանն ու եզրակացությանը»։

Կարծում եմ այդ գրգռվող կողմը հենց Անդրանիկ Քոչարյանն է։ Տարրական գիտելիք է՝ գրգռվող կողմն է տաքանում և ինչպես նա է ասում՝ ավելի ենք տաքացել։

Քոչարյան Անդրանիկն ընդունում է , որ երկու կողմ կա, իրար հակասող, իրար դեմ երկու կողմ՝ «Մարդիկ կան, որոնք գրգռվում են այս հարցից, բաց մարդիկ էլ կան․․․»։ Այսինքն  մեխանիկորեն ընդունում է հասարակությունը երկու մասի բաժանված լինելը։ Առաջին նախագահն արեց ոչ թե «Աշխատանքը սառեցնելու հորդոր», այլ արտակարգ պայմաններում, գործը առաջին պլան չբերելու առաջարկ։ Տնավարի ասած՝ մի հատ կարգի եկեք, տեսեք ոնց եք դուրս գալիս «համաճարակի պատերազմից», միավորեք այդ պայքարում ձեր ուժերը, հետո․․․ մնացածը։ Ոչ մեկդ չի փախչում։

Կոնկրետ այս կետում  ո՞րն է գործարքը։ Գուցե հիմնավորի՞ այդ գործարքի իմաստը, երբ ինքն է մատնանշում հանրության մասնատվածությունը, երկու կողմի առկայությունը։ Պատերազմի ժամանակ պառակտությունն օգնու՞մ է գործին,- ընդամենը դա էր հիշեցնում Լևոն Տեր Պետրոսյանը։