Սեյրան Օհանյանը գնա Արցախում «պոստ» պահի, դուք էլ գաք Երևանում իր պահած Արցա՞խը հանձնեք

Սեյրան Օհանյանը գնա Արցախում «պոստ» պահի, դուք էլ գաք Երևանում իր պահած Արցա՞խը հանձնեք

Երեկվանից հարձակվել են պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի վրա՝ հեգնելով,թե Արցախի դրոշը ԱԺ ամբիոնին թքել-կպցնելով է Արցախը պաշտպանում, փոխանակ գնա Արցախում պաշտպանի Արցախի դրոշը։

Բա երեկ գնացել էր, ինչո՞ւ չթողեցիք։ Իրենք ու մյուս ընդդիմադիրները գնում էին Արցախ, որ Արցախը պաշտպանեին ձեզնից, բայց պարզվեց՝ իրենց անուններով ինչ-որ ցուցակներ եք տվել ռուսներին, որ Սեյրան Օհանյանին ու մյուսներին թույլ չտան մտնել Արցախ։

Ու սա ասում են մարդիկ, որոնք Արցախի համար ոչինչ չեն արել՝ բացի այն հանձնելուց։ Կամ էդ ինչպե՞ս պիտի Սեյրան Օհանյանը պաշտպանի Արցախը։ Սեյրան Օհանյանը արցախյան ազատամարտում ոտքը կորցրած Արցախի հերոս է, դուք ո՞ւմ հերոսն եք, Ադրբեջանի ու ադրբեջանական ԶԼՄ-ների՞, որոնք երեկ ոգևորված տարածում էին այն տեսանյութը, թե ինչպես է ձեզնից մեկը Արցախի դրոշը հեռացնում ԱԺ ամբիոնից։ 

Էդ որ Սեյրան Օհանյանին ասում եք՝ գնա Արցախում Արցախը պաշտպանի, ի՞նչ եք հասկանում դրա տակ, Սեյրան Օհանյանը գնա Արցախի էն տակը թողած 25 տոկոսում, ասենք՝ Ասկերանի կողմերը 18 տարեկան զինվորի հետ «պո՞ստ» պահի։ Մարդ, որ իր ոտքն է կորցրել Արցախն ու Արցախի դրոշը պաշտպանելիս, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը, որ հետո դուք այն հանձնեք թշնամուն, դուք էդ մարդուն ասում եք՝ Արցախը ամբիոնից չեն պաշտպանո՞ւմ։ Եթե պիտի Սեյրան Օհանյանը էս տարիքում ու էս կարգավիճակում գնա 18 տարեկանների հետ Արցախը պաշտպանի, բա դո՞ւք ինչ պիտի անեք՝ ձեր «ուսապարկերով» հանդերձ, դուք էլ պիտի գաք ԱԺ ամբիոնից Արցախը ազատագրած ու Արցախը պաշտպանող մարդու վրա մա՞տ թափ տաք։ Այսինքն՝ Սեյրան Օհանյանը գնա Արցախում «պոստ» պահի, դուք էլ գաք Երևանում իր պահած Արցա՞խը հանձնեք։ Ուրիշ էլ ի՞նչ կա, որ Սեյրան Օհանյանն ու մյուսները չեն անում։ Երբ նա, Արթուր Վանեցյանն՝ իր ջոկատով, դաշնակցականներն ու շատ այլ ընդդիմադիրներ պատերազմում Շուշիի, Հադրութի, մյուս տարածքների համար կյանքի ու մահվան կռիվ էին տալիս, դուք Գորիսի սրճարաններում սելֆի անելով՝ իրենց պահած Հադրութն ու Շուշին էիք հանձնում։ Հիմա եկել մուննաթ եք գալիս, թե թող գնան Արցախը Ստեփանակերտում պաշտպանեն։ Գնում են, ինչո՞ւ չեք թողնում։