Մոսկվայում թատրոնները կվերաբացվեն օգոստոսի մեկից

Մոսկվայում թատրոնները կվերաբացվեն օգոստոսի մեկից

Մոսկովյան թատրոնները հանդիսատեսի առաջ կվերաբացվեն օգոստոսի մեկից, սակայն հանդիսասրահի միայն կեսը կարող է զբաղեցվել, հաշվի առնելով բժշկա-սանիտարական ցուցումները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Նա հույս է հայտնել, որ արդեն աշնանը հանդիսատեսը կկարողանա ամբողջովին լրացնել հանդիսականների համար նախատեսված տեղերը։