Կրեմլում մեկնաբանել են Բաքվի հետ գործընկերությունը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Կրեմլում կքննարկեն երկու երկրների հարաբերությունները, նրանց հանդիպումը կշարունակվի աշխատանքային նախաճաշի ժամանակ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կրեմլում երկու պետությունների ղեկավարների միջև զրույց կլինի»,- Պուտինի ժամանակացույցի մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարները «առանձին հանդիպում կանցկացնեն Բայկալ-Ամուր մայրուղու վետերանների, շինարարների և աշխատողների հետ»։
«Հայտնի է, որ Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը անմիջականորեն ղեկավարել է այդ շինարարական նախագիծն այն ժամանակ ԽՍՀՄ Նախարարների խորհրդում։ Իհարկե, սա առանձնահատուկ նշանակություն ունի՝ սա [ԲԱՄ կառուցման] 50-ամյակն է, այդ թվում՝ մեր երկկողմ հարաբերությունների համար»։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է.
«Ադրբեջանը մեր լավ առևտրատնտեսական գործընկերն է, կան մեծ պաշարներ փոխգործակցության ողջ ներուժն ընդլայնելու համար»։
Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվան Բաքվի երրորդ կարևորագույն առևտրային գործընկերն է Իտալիայից և Թուրքիայից հետո։
Կարծիքներ