Արթուր Դավթյանի հետ հանդիպումը բավականին հետաքրքիր անցավ․ Նաիրա Զոհրաբյան

Արթուր Դավթյանի հետ հանդիպումը բավականին հետաքրքիր անցավ․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաճողով նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մեր հանձնաժողովում բավականին հետաքրքիր անցավ։

Քննարկեցինք հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերը, Մեղրու զորամասի սկանդալը, «Հյուսիս-Հարավ» մայրուղու եւ ոչ միայն դրա հետ կապված կոռուպցիոն տարբեր գործարքների քննության ընթացքը։ Քննարկեցինք նաեւ, թե կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունքում այս պահի դրությամբ որքան գումար է վերադարձվել պետական բյուջե, ինչպես նաեւ՝ «անցումային արդարադատություն» որակված իրավական գործընթացի նրբերանգները։ 

Ու էլի բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ օդում կախված հարցականներ կային»։