Վաղ թե ուշ լինելու էր սա, մենք պատրաստ ենք

Վաղ թե ուշ լինելու էր սա, մենք պատրաստ ենք

Գրել էինք, որ Արամ Մանուկյանի արձանի մոտ ՀՅԴ-ն հավաք է կազմակերպել, կամավորները պատրաստվում են մեկնել Արցախ, հավաքի մասնակիցների թիվը ավելի է մեծանում։

«Եկել ենք, որ պատրաստակամությունը հայտնենք, որ մենք պատրաստ ենք մեկնել այնտեղ, որտեղ պետք է։ Մեզ ոչինչ հարկավոր չէ, միայն զենք ու վերջ, մեր ունեցածով էլ 3 օր կարող ենք մնալ։ Աստված տա, որ կամավորների կարիք չլինի, բայց տեսնում եք, պատրաստ ենք, մենք պատրաստ ենք ՊՆ-ի, այսպես ասած, բեռի մի մասը վերցնել մեզ վրա։ Զինադադար է եղել, ոչ թե պատերազմի ավարտ, սա վաղ թե ուշ լինելու էր, կարևորն այն է, որ ազգովի պատրաստ լինենք»,- ասաց Դաշնակցության կամավորական խմբերի նշանակված հրամանատար Ա. Հովսեփյանը։