Մոտ 30 ուխտավոր, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, այցելել է Ամարաս

Մոտ 30 ուխտավոր, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, այցելել է Ամարաս

Մոտ 30 ուխտավոր Լեռնային Ղարաբաղից, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել է Ամարասի վանական համալիր, որը գտնվում է շփման գծի անմիջապես հարեւանությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը։

«Ռուս խաղաղապահները ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը, որոնց ուղեկցել են Ստեփանակերտից քրիստոնեական վանք եւ հետդարձի ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ։