Ես ոչ մեկին չեմ սպանել․ Նարեկ Գուրուրյան (տեսանյութ)

Քիչ առաջ համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը ասում է. «Առաջին հերթին ցավակցում եմ սպանված ընտանիքին: Ես ոչ մեկին չեմ սպանել: Այս չարաբաստիկ օրը «Հին Հռոմ» ռեստորանում ես մասնակցել եմ ծեծկռտուքին, բայց ոչ մեկին չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի իշխանություններին, եւ խնդրում եմ իշխանությանն ապահովել իմ անվտանգությունը: Ես պատրաստ եմ կրել պատասխատվություն իմ արանքների համար»: