Մեզ պետք չի սպառնալ․ բանավեճ Քոչարյանի պաշտպանների եւ դատախազի միջեւ

Մեզ պետք չի սպառնալ․ բանավեճ Քոչարյանի պաշտպանների եւ դատախազի միջեւ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ 

Ինչպես տեղեկացրել ենք, պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն անդրադարձավ մեղադրող դատախազների դատաքննության փուլին անցնելու միջնորդությանը՝ նշելով, թե միջնորդության որոշ հատվածի բնութագրող բառը սուտն է։

Նրա այս հայտարարությունը դուր չեկավ մեղադրող դատախազներից Գևորգ Բաղդասարյանին․

«Հարգելի դատարան, կարգի եք բերում դատավարության մասնակցին, որովհետև ես իմ իմացած տերմինաբանությամբ կպատասխանեմ նրան, իմ տարեկիցների մոտ էլ տերմիններ կան, որոնք դուք չեք կարող իմանալ»։

Դատախազին արձագանքեց նաև Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

«Մեղադրող կողմը կիսասպառնալից, թե, իրականում սպառնալից բաներ է ասում, մեզ պետք չի սպառնալ, մեզ էնքան են սպառնացել, այդ թվում, նաև Ձեր գիտությամբ, որ արդեն էլ ինչ էլ սպառնաք, նորություն չի լինելու, համ էլ իմացեք՝ ում եք սպառնում», - նշեց Հայկ Ալումյանը։