Աշխարհահռչակ մենամարտիկին մեղադրել են սեքսուալ ոտնձգություն գործադրելու մեջ

Աշխարհահռչակ մենամարտիկին մեղադրել են սեքսուալ ոտնձգություն գործադրելու մեջ

Խառը տիպի մարտերի մենամարտիկ Քոնոր Մաքգրեգորին մեղադրել են սեքսուալ բռնություն գործադրելու մեջ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ըստ հեռուստաընկերության հաղորդման, մարզիկի զոհը դարձել է քսանամյա մի աղջիկ։ Դեպքը տեղի է ունեցել Դուբլինի գինետներից մեկում։

Մաքգրեգորի ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկությունը, հայտարարելով, որ նման խոսակցությունների թիրախում մարզիկը հաճախ է հայտնվում։ Պաշտոնական մեղադրանք դեռեւս չի առաջադրվել։ New York Times-ն էլ հաղորդել էր դեռ մարտի 26-ին, որ իռլանդական ոստիկանությունը կրկին սեքսուալ բռնության մեղադրանքի հետ կապված հարցաքննել է Մաքգրեգորին։