Ո՞ր դեպքում ՀՀ-ից դուրս կբերվի ԵՄ առաքելությունը․ Կլաարի արձագանքը
Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղությունը հնարավորություն կտա դուրս բերել ԵՄ առաքելությունը Հայաստանից։
Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն ու կայունությունը կնշանակի, որ մենք վերջապես կարող ենք կենտրոնանալ բացառապես Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ համագործակցության դրական օրակարգի վրա։
Մենք նաև կկարողանանք վերջնականապես դուրս բերել Հայաստանից ԵՄ անզեն քաղաքացիական առաքելությունը, որը տեղակայվել է՝ ապահովելու ԵՄ վստահությունն ու խաղաղությանը նվիրվածությունը»,- ընդգծել է նա։
Կարծիքներ