Մաքգրեգորը կառաջադրվի երկրի նախագահի պաշտոնում

Մաքգրեգորը կառաջադրվի երկրի  նախագահի պաշտոնում

MMA-ի հայտնի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը պաշտոնապես հայտարարել է, որ նա կհամարձակվի առաջադրվել Իռլանդիայի նախագահի պաշտոնում նոյեմբերին։

Նրա հայտարարության մեջ նշվել է, որ Իռլանդիան պետք է մինչեւ հաջորդ տարվա հունիսի 12-ը լիարժեք կերպով իրականացնի Եվրոպական Միության միգրացիոն պայմանագիրը։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մինչ այդ ժամկետը խորհրդարանի երկու պալատները ընդունեն մի շարք նոր օրենքներ, որոնք հետո պետք է ստորագրվեն նախագահի կողմից։

Հաջորդ նախագահի ընտրությունները կկայանան մինչև 2025 թվականի նոյեմբերի 11-ը։