Դատախազությունը պահանջում է Էրեբունու նախկին թաղապետից բռնագանձել տունը և շուրջ 312 մլն դրամ

Դատախազությունը պահանջում է Էրեբունու նախկին թաղապետից բռնագանձել տունը և շուրջ 312 մլն դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս երկու հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:

Մեկ հայցադիմումով՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Ա.Հ.-ից (Արմեն Հարությունյան) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

Արաբկիր վարչական շրջանի Գուլակյան փողոցում գտնվող տունը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 82 մլն դրամ.
Շուրջ 312 մլն դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամ:
Մյուս հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «ԱԼՔՍ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ք.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի քոթեջը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 73 մլն 950 հազար  դրամ.
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 90 մլն 950 հազար  դրամ.
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 10 մլն 900  հազար  դրամ.
Երևանի Շենգավիթ վարչական շչջանի Արտաշիսյան փողոցում գտնվող մեկ այլ անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 665 հազար  դրամ.
TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի տրանսպորտային միջոցը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 500  հազար  դրամ.
PORSCHE CAYENNE S 4.8 մակնիշի տրանսպորտային միջոցը.
«ԱՔԼՍ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցությունը.
«ԵՎՐՈԹԵՔՆՈԼԱՅԹ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցությունը.
61 մլն 650 հազար 164 դրամը՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
2 մլն 319 հազար 095  դրամի չափով գումարը, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: