Որքան է Ադրբեջանի պետական պարտքը

Որքան է Ադրբեջանի պետական պարտքը

Ադրբեջանի պետական պարտքը այս տարվա հուլիսի մեկի դրությամբ կազմում է 8 միլիարդ 920 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը համապատասխանում է այդ երկրի ՀՆԱ 19 տոկոսին։ Պետական պարտքի մեջ մտնում են ինչպես ուղիղ ֆինանսական արտաքին պարտավորությունները, որոնք ստանձնել է Ադրբեջանի կառավարությունը, այնպես էլ վարկային անուղղակի պարտավորությունները, որոնք ստանձնել է որպես երաշխավոր։ Պետական պարտքի մեջ մտնում են ինչպես միջազգային կառույցներից վերցված վարկերը, այնպես էլ արժեթղթերը, որոնք տեղաբաշխված են միջազգային ֆինանսական շուկաներում։