Մակրոնին տարհանել են Փարիզի թատրոնից

Մակրոնին տարհանել են Փարիզի թատրոնից

Gazeta-ն, հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շտապ տարհանել են Փարիզի թատրոնից, քանի որ թատրոն են փորձել ներխուժել ցուցարարները։

Ցուցարարները փորձել են ներխուժել շենք եւ բղավել են կարգախոսներ՝ ի նշան կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի: Չնայած նրան, որ ցուցարարներին ցրել են, որոշում է կայացվել տարհանել նախագահին:

Մակրոնը եղել է  կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ, Բուֆ-դյու-Նոր թատրոնում: