Դատախազությունը իր համար պիտանի զենքերը ընտրել է, երբ հերթը հասել է մեզ, ասում են՝ պաշտպանվեք, ինչպես կարող եք․ Քոչարյանի պաշտպան

Դատախազությունը իր համար պիտանի զենքերը ընտրել է, երբ հերթը հասել է մեզ, ասում են՝ պաշտպանվեք, ինչպես կարող եք․ Քոչարյանի պաշտպան

«Մենք իրավունք ունենք կասկածի տակ դնել քննիչի, դատախազի գործողությունները։ Մենք իրավունք ունենք Բիշարյանի (գործով դատախազ)  գործողությունները կասկածի տակ դնել, որովհետեւ բազմիցս փաստարկվել է այդ գործողությունների ապօրինի լինելը»։ Այս մասին այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ իր դիրքորոշումը ներկայացնելով պաշտպանական կողմի՝ քրեական գործի բոլոր նյութերն իրենց տրամադրելու միջնորդության վերաբերյալ։

Նա նշեց, որ չտրամադրված նյութերից որոշակի ծավալ իրենց հասանելի եղել է․«Որպեսզի մենք չասենք՝ տվեք 600 հատորը, բացառությամբ 40-րդ հատորի, մենք ասում ենք՝ ամբողջ նյութերը։ Ես ցավում եմ ապրում, որ կարող է պնդում կատարվել, որ այդպիսի տվյալներ առկա չեն։ Այստեղ առանց կանոնների մենամարտ չէ, որ ով ինչ եղանակով կարողանում է, փորձում է իրեն առաջ տանել։ Այստեղ դատավարական սկզբունքների պահպանմամբ պետք է փորձել հաջողության հասնել։ Դատախազությունը իր համար պիտանի զենքերը ընտրել է, երբ հերթը հասել է մեզ, ասում են՝ դուք այդ սենյակ մուտք գործելու իրավունք չունեք, պաշտպանվեք, ինչպես կարող եք»։