Ջո Բայդենը շնորհավորել է Միխայիլ Գորբաչովին

Ջո Բայդենը շնորհավորել է Միխայիլ Գորբաչովին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին ծննդյան 90-ամյակի առիթով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Շնորհիվ ազատությանը ձեր հավատարմությանը եւ արիությանը, որով դուք տասնամյակների շարունակ ընդունել եք բարդ, բայց անհրաժեշտ որոշումներ, աշխարհը դարձել է ավելի անվտանգ եւ դա այսօր ներշնչանքի աղբյուր է»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ Գորբաչովին շնորհավորել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։