Հայտնաբերվել է նոր մոլորակ, որտեղ փչում են ուժգին քամիներ

Գիտնականները հայտնաբերել են նոր էկզոմոլորակ, որտեղ փչում են ամենից ուժգին քամիները։ Այս մասին հայտնում է Astronomy & Astrophysics (A&A) հանդեսը։ Նոր մոլորակը, որը ստացել է WASP-127b անվանումը, մեր մոլորակից գտնվում է 520 լուսնային տարի հեռավորության վրա։ Այն իրենից ներկայացնում է գազային հսկա, որը մոտավորապես իր չափսերով գերազանցում է Յուպիտերին, սակայն նրան զիջում է իր զանգվածով՝ ավելի փոքր խտություն ունենալու պատճառով։
WASP-127b-ն առաջին անգամ նկատվել է 2016 թվականին, սակայն նրա մակերեւույթին փչող չափազանց ուժգին քամիների հետ կապված բացահայտումը գիտնականները կատարել են միայն վերջերս։ Քամիների պոռթկումների արագությունն այնտեղ կազմում է մեկ ժամում 33 հազար կիլոմետր, կամ 1 վայրկյանում՝ 9 կմ։ Հասկանալու համար թե դա ինչ արագություն է, նշենք, որ Երկիր մոլորակի վրա ձայնի արագությունը 1 վայրկյանում 343 մետր է։ Արեգակնային համակարգում ամենից ուժգին քամիները Նեպտունի վրա են՝ մեկ վայրկյանում 500 մետր կամ մեկ ժամում 1800 կմ։
Կարծիքներ