Ջուլիան Ասանժին հնարավոր է մեղադրեն նաեւ սեքսուալ բռնություն գործադրելու հոդվածով

Ջուլիան Ասանժին հնարավոր է մեղադրեն նաեւ սեքսուալ բռնություն գործադրելու հոդվածով

Շվեդական դատախազությունը մտադիր է վերսկսել Ջուլիան Ասանժի դեմ սեքսուալ բռնության գործադրման մեղադրանքով գործի քննությունը: Այս մասին հայտնում է ВВС-ն: Ըստ հրապարակման, գործի վերաբացումը հնարավոր կլինի, եթե դա պահանջի տուժածի շահերի պաշտպանը: «Վիքիլիքսի» հիմնադիրը սակայն, նախկինի նման շարունակում է հերքել իր մեղքը: Արդյոք տուժածի փաստաբանը գործի վերաբացման պահանջ կներկայացնի թե ոչ, դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ վեց տարուց ավելի, Լոնդոնի էկվադորյան դեսպանատանը ապաստանելուց հետո, այս տարվա ապրիլի առաջին տասնօրյակում Ասանժը ձերբակալվեց բրիտանական ոստիկանության կողմից ու հիմա գտնվում է բանտում, մինչ կորոշվի ԱՄՆ-ին նրա արտահանձնման հարցը: