Թարմ տեղեկություններ Սև լճի տեղանքից

Թարմ տեղեկություններ Սև լճի տեղանքից

Մենք ողջ օրը հետևել ենք Սյունիքում՝ Սև լճի մոտ ծավալվող իրադարձություններին, առաջիններից մեկն ենք գրել, որ թշնամին գիշերը ապօրինի հատել է սահմանը և 3 կիլոմետր խորացել մեր տարածքում ու դիրքավորվել: Օրվա ընթացքում լուրեր ստացվեցին, որ ռուսների մասնակցությամբ բանակցություններ ընթանում մեր և ներխուժած թշնամական զորամիավորման միջև և որոշ տեղերում նրանք նահանջել են: Բայց քիչ առաջ նոր տեղեկություններ ստացանք Սյունիքից. մեր կողմից մեծ թվով տեխնիկա և զինվորներ են տեղակայվում Սև լճի հատվածում։ Մինչև այս պահը թշնամու տիրապետության տակ է Հայաստանում իր մեծությամբ երկրորդ լիճը: Նրանք հրաժարվում են նահանջել։ Բանակը բերվել է թիվ 1 պատրաստության վիճակի: Հուսանք գիշերը խաղաղ կանցնի: