Կացնով գլխատել է դռնապան կնոջը

Լեհաստանի քաղաքացի հանդիսացող տղամարդը հարձակվել եւ կացնով գլխատել է Վարշավայի համալսարանի տարածքում գտնվող կամպուսներից մեկի դռնապան կնոջը։ Մեկ մարդ մահացել է, եւս մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Վարշավայի Ոստիկանությունը։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:40-ին։ Ոստիկանության հաղորդման համաձայն, այդ ժամին տղամարդը ներխուժել է կամպուսի տարածք եւ հարձակվել այնտեղ եղած մարդկանց վրա։ Նա զինված է եղել կացնով։
Տղամարդը եղել է քսաներկու տարեկան, հանդիսացել է Լեհաստանի քաղաքացի։Զոհվածը եղել է կին՝ լեհական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, համալսարանական կամպուսի դռնապանուհին, ով այդ ժամանակ փակելիս է եղել կամպուսը։ Մեկ մարդ էլ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունից ընդգծել են, որ դեպքը ունի քրեական բնույթ։ Հարձակումն իրականացնողը ձերբակալվել է։ Նրա հետ աշխատում են դատախազներն ու իրավապահները։
Կարծիքներ