Ֆուտբոլային հանդիպումը Բրազիլիայում ավարտվել է ծեծկռտուքով

Ֆուտբոլային հանդիպումը Բրազիլիայում ավարտվել է ծեծկռտուքով

Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է մարզիկների եւ ոստիկանության միջեւ ծեծկռտուքով։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Հանդիպման մասնակից թիմերից մեկին դուր չի եկել մի մրցավարի կեցվածքը։ Հանդիպումից հետո նրանք որոշել են մրցավարին ասել այն ամենը, ինչ մտածում են նրա մասին։ Գլխավոր մարցավարը մարզիկներից մեկին «կարմիր քարտ» է ցույց տվել։ Դա զայրացրել է մյուս բոլոր մարզիկներին։ Երբ իրավիճակը սկսել է դուրս գալ վերահսկողությունից, միջամտել են ոստիկանները։ Միայն այն բանից հետո է իրավիճակը հանդարտվել, երբ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ։