Անիում համայնքապետի ժ/պ է նշանակվել ընտրություններում պարտված ՔՊ-ի թեկնածուն

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ համայնքապետի ժ/պ է նշանակվել սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններին պարտված ՔՊ-ի թեկնածուն: Մինչդեռ հիշեցնենք, որ ընտրություններում հաղթել էր 17 տարվա ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանը, սակայն նրա քաղաքական թիմը միանձնյա տեղական իշխանություն ձևավորել չէր կարող, և հենց այդ պատճառով երկու անգամ տապալելով ավագանու նիստը' ՔՊ-ն կարողացավ հասնել նրան, որ առաջիկայում համայնքում կրկին նոր ընտրություններ նշանակվեն' արդեն իսկ իրենց ցանկալի սցենարով:
Կարծիքներ