Մադուրոն Վենեսուելայում թվային արժույթով աշխատող խաղատուն է բացելու

Մադուրոն Վենեսուելայում թվային արժույթով աշխատող խաղատուն է բացելու

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կարակասում կբացվի խաղատուն, որը խաղադրույքներ կընդունի վենեսուելական «պետրո» թվային արժույթով։ Այս մասին հայտնում է El Nuevo Herald-ը։ Խաղատունը կլինի միջազգային եւ կգործի Humboldt հյուրանոցում։ Մադուրոն նաեւ նկատել է, որ խաղադրույքները հնարավոր կլինի կատարել միայն կոնվերտացվող տվյալ արժույթով եւ հնարավոր կլինի «պետրո» գնել յուանով, դոլարով, եվրոյով, իենով կամ էլ այլ թվարժույթով։