Լուսապսակով սրբերը. ֆոտոշարք

Լուսապսակով սրբերը. ֆոտոշարք

Ինչպես հայտնի է քաղաքականությունը ամենավեհ և մաքուր ոլորտը չի, իսկ քաղաքական գործիչները հաստատ սուրբ չեն: Ստացվում է, որ քաղաքականությունը հիմնականում փիառ և պոպուլիզմ է, սոցիալական ցանցերի մեր դարում, ցանկացած քաղաքական գործիչ ազնիվ, անկեղծ ու անմեղ կերպար ստեղծելու խնդիր ունի: Հենց այս խնդիրը լուծելու համար բազմաթիվ հնարքներ են գործի դրվում, սկսած հասարակ գովազդից և վերջացրած թաքնված ազդեցությունով:

Այսպիսի մի հնարքի մասին է այսօրվա մեր ֆոտոշարքը, կրոնական սիմվոլիկայի հետ զուգահեռներ տանելու միջոցով, տարբեր քաղաքական գործիչներ փորձում են դրական կերպարի պատրանք ստեղծել: Լուսանկարների ճիշտ դիրքը, հասարակության մեջ Աստծո ընտրյալի տպավորություն է թողնում։ Պարզունակ միջոցով մարդու ենթագիտակցության վրա ազդելու այս հնարքը նոր չի, բայց համատարած կիրառվում է աշխարհի երկրների ղեկավարների կողմից: Մի խոսքով տաղանդավոր լուսանկարիչը անպայման կհասցնի լուսապսակը գլխին ղեկավարի նկար անել։

Ստորև ներկայացնում ենք մի քանի այդպիսի լուսանկարներ։