Դատարանն անվավեր է ճանաչել ոստիկանապետի հրամանը

Դատարանն անվավեր է ճանաչել ոստիկանապետի հրամանը

Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա  ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալբերտ Ուսունյանը։

«Եկանք, տեսանք, հաղթեցինք

Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա  ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին:

Ինձ համար սկզբունքային էր իմ անունը վարկաբեկող այդ խայտառակ հրամանի անվավեր ճանաչումը:

Անչափ շնորհակալ եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանին ինձ համար այդ սուրբ գործում զինակցելու եւ զորավիգ լինելու համար:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Պատիվ ունեմ»,- գրել է նա։